38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեզ բոլորիս տանում են դեպի մատրիցա

Մեզ բոլորիս տանում են դեպի մատրիցա
25.06.2024 | 11:24

Այն, որ սոցիալական ցանցերը դարձել են քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտների անբաժանելի մաս ու կարևոր գործիք, հանրահայտ փաստ է:

Մյուս կողմից, բանկային համակարգի թելադրած կոշտ և վերահսկելի կանոններն ու բացառապես անկանխիկ շրջանառության պահանջը ավելի են խորացնում հասարակության թվայնացման տեմպը:

Սրան զուգահեռ` օրենսդրությունները դառնում են ավելի կոշտ, օրինակ` հարկային մարմինների կողմից բանկային տվյալներին պարզ հասանելիություն, կանխիկ շրջանառության համար տուգանային կոշտ մեխանիզմներ, ոստիկանության կողմից բոլոր տնտեսվարողներին ու իրենց հաճախորդներին 24-ժամյա live ռեժիմով հետևելու հնարավորություն և այլն:

Ու սրան զուգահեռ վիրտուալ իրականության ակնոցները շատ մեծ արագությամբ տարածվում են. ոմանք դրանք գովազդում են փողի դիմաց, մյուսները` ուղղակի, երրորդները վիրտուալ իրականության ներկայիս դեմո մոդելի մեջ ավելի հարմար են իրենց զգում, քանի որ վիրտուալ իրականությունում նրանց հնարավորությունները անհամեմատ մեծ են...

Հայաստանում էլ վերջերս ընթանում էր Digital Gulag-ի հովանավորի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաժողովը` Օպերայի տարածքում`մայիսի 15-ին:

ՎԶԵԲ-ի հիմնադիրն ու առաջին նախագահը Ժակ Ատտալին է` Ֆրանսիայի նախկին նախագահի ֆինանսական հարցերով խորհրդականը, ժամանակակից լիբերալիզմի, մոնդալիզմի ու մալտուզիականության քարոզիչը, ով պնդում է, որ մարդիկ դասական առումով պետք է լինեն իրենց նույնականացման ու բանկային քարտերին ամրացված քոչվորներ` առանց հայրենիքի ու ընդհանուր ինքնության (ազգային ինքնության) զգացումի: Ընդ որում` Ատտալիի գաղափարի առաջին լայնամասշտաբ փորձը ռուս-ուկրաինական հակամարտությունն էր, որի արդյունքում շատերը ստիպված ու իրենց կամքին հակառակ հեռացան իրենց հայրենիքից` այլ երկրներում ստանալով սոցիալական ու բանկային քարտեր:

Որպեսզի առավել համապարփակ պատկերացնեք գալիք մալտուզիամոնդալիստական աշխարհը, զուտ փաստեմ, որ Ժակ Ատտալին դեռ 1984ին է նշել, որ «60-65 տարեկանից սկսած մարդու արտադրողականությունը ընկնում է, և նա թանկ է նստում հասարակության վրա». ենթադրությունները թողնում եմ ձեզ:

Այս մարդու գաղափարակիցներից է, օրինակ, Կլաուս Շվաբը, մրցակից-գաղափարակից է Ջորջ Սորոսը: Ընդ որում` հետաքրքիր է այն, որ Սորոսի դեմ ժամանակին Հայաստանում «պայքար» կար, բայց, օրինակ, Ատտալիի մասին ոչ մի խոսք չէր հնչում ու չի էլ հնչել, թեև առաջինը ընդամենը հիմնադրամներ ուներ, իսկ երկրորդը՝ հսկայական բանկային համակարգ. երկրորդի ռեսուրսները, առաջինի համեմատ, անսահմանափակ մեծ են, երիցս ավելի:

Ըստ Ատտալիի` աշխարհը պետք է լինի մեծ լիբերալ հանրապետություն՝ մեկ կառավարության ղեկավարությամբ, թվային վերահսկողության տակ գտնվող ու միշտ կառավարելի բնակչությամբ, իսկ ՎԶԵԲ-ի դերի մեծացումը, հատկապես վերջին շրջանում, վառ առհավատչյան է նրա, որ մեզ բոլորիս տանում են դեպի մատրիցա:

Կարճ ասած` Welcome to the Matrix- Digital Gulag provided by «1984»:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 5455

Մեկնաբանություններ